Վրաստանում բացվել է The Tbilisi Hills միջազգային մակարդակի գոլֆի ակումբ

kvirikoni-1

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Թբիլիսիում գոլֆի համալիր են բացել:

The Tbilisi Hills միջազգային պրեմիում մակարդակի գոլֆ ակումբը ստեղծվել է էստոնական հայտնի Skinest Rail, Kaamos Group եւ Go Group կազմակերպությունների ներդրումների շնորհիվ, որոնք կազմում են 20 մլն ԱՄՆ դոլարից ավելի:

«Էստոնական եւ վրացական բիզնեսների հաջողված համագործակցության անխոս օրինակը, որը եւս մեկ անգամ հաստատում է Վրաստանում հատուկ բիզնես միջավայրի առկայությունը»,- այսպես է գնահատել գոլֆի համալիրի բացումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Էստոնացի մեր գործընկերներն արդեն իրականացրել են 20 միլիոնից ավելի չափով ներդրումներ այս նախագծում: Առաջիկա 5-7 տարիների ընթացքում նրանք ծրագրում են եւս 250 մլն դոլար ներդնել տարբեր լայնամասշտաբ ենթակառուցվածքների կառուցման համար՝ ներառյալ ճանապարհներ, էներգետիկ համակարգեր: Գոլֆի այս ակումբը տեղակայված է 57 ՀԱ տարածքում: Այս նոր ներդրումը կստեղծի նոր աշխատատեղեր եւ Վրաստանը կգրավի զբոսաշրջիկների եւ գոլֆի սիրահարների ամբողջ աշխարհից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>