Վրաստանցի Արտյոմ Իորդանյանը «Կլիչկո եղբայրների մրցանակ»-ի կիսաեզրափակչում է

Վրաստանի  բռնցքամարտի երիտասարդների ազգային հավաքականի անդամ Արտյոմ Իորդանյանը «Կլիչկո եղբայրների մրցանակ»-ի կիսաեզրափակչում է՝ 91 կգ քաշային կարգում:

Իորդանյանը քառորդ եզրափակչում տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել ղազախստանցի Նուրտիլեկ Սադակբաևին և կիսաեզրափակչում կպայքարի ուկրաինացի Անտոն Անտոնովի հետ:

Մրցույթին մասնակցել են նաև վրաստանցի ևս երեք մարզիկ՝ Սախիլ Ալախվերդովը, Գիա Թոթլաձեն և Իլիա Մծարիաշվիլին:

Ալախվերդովը պարտության է մատնել Էդուարդ Տրոֆիմեկովին և անցել կիսաեզրափակիչ՝ 49 կգ քաշային կարգում:

Թողնել պատասխան