Վրացալեզու քարոզչական տեսահոլովակ Խոջալուի մասին

«Խոջալուի ողբերգությունից անցել է 25 տարի».  նման խորագրով «1Az.TV» անունով ֆեյսբուքյան էջում ուշագրավ տեսահոլովակ է տեղադրվել, որտեղ Վրաստանի երիտասարդ լրագրողներ և մշակությային գործիչներ ներկայացվող անձինք վրացերենով պատմում են «հայ ահաբեկիչների» կողմից 25 տարի առաջ իրականացված «ռազմական հանցագործությունը Խոջալուում»: «Մեծ շնորհակալություն վրացի եղբայրներին»` նշվում է տեսանյութը ներկայացնող տեքստում: Շուրջ 3 րոպե տևողությամբ տեսահոլովակում վրացախոս երիտասարդները հետեւյալ տեքստերն են հնչեցնում.

4«1992 թվականի փետրվարի 25-ի գիշերը Հայաստանի զինված ուժերը Խանքենդի քաղաքում գտնվող նախկին խորհրդային 366-րդ մոտոհրաձգային բրիգադի օգնությամբ հարձակվել են Խոջալու քաղաքի անզեն և անպաշտպան բնակչության վրա: Քաղաքը, որը 4 կողմից շրջապատված էր հայ զինվորականներով, գնդակոծվել է ծանր զինտեխնիկայի և հրետանու կողմից: Ողջ քաղաքը հրդեհվել է, բնակիչները ստիպած են եղել լքել Խոջալուն, իսկ փետրվարի 26-ին, ժամը 5-ին քաղաք են մտել հայ օկուպանտները»: Այս հայտարարություններից հետո տեսահոլովակում ցույց են տրվում դիակներ:

7«Մեկ օրվա մեջ քաղաքը հոողին հավասարվեց: Տեղի բնակիչները ստիպված էին լքել քաղաքը և սարերում ապաստանել, որտեղ հայ զինվորականները կրակ են բացել խաղաղ բնակչության դեմ: Փետրվարյան ցուրտ գիշերվա ընթացքում գերեվարվել են բազմաթիվ կանայք և աղջիկներ, իսկ հայ զինվորականներից փրկվողների մեծ մասը մահացել է ցրտից: Այս անմարդկային բռնության հետևանքով հայ զինվորականների կողմից սպանվել է Խոջալի քաղաքի 613 բնակիչ, 487-ը խոշտանգվել է, 1275 խաղաղ բնակիչ գերության մատնվել, այդ թվում կանայք, երեխաներ ու ծերեր»: Նշվում է նաեւ թե 150 մարդ շարունակում է անհետ կորած լինել:

«Սա իսկական ցեղասպանություն էր2» ասվում է նյութում, ավելացնելով, որ Ադրբեջան պետությունը և ժողովուրդը երբեք չի մոռանա Խոջալիի ողբերգությունը: Հոլովակի վերջում վրացախոս երիտասարդները, որոնցից որեւէ մեկի անունը չի ներկայացվում, հայտարարում են` «Երբեք չենք մոռանա»:

Թողնել պատասխան