Վրաց սումոյիստը երկրորդ հաղթանակն է տարել

Վրաստանցի սումոյիստ Լևան Գորգաձեն, ով հանդես է գալիս Տոտինոսին կեղծանունով, Ճապոնիայում կայսերական գավաթի խաղարկությանը հաղթանակ տանելուց հետո, հաղթանակ է տարել նաև կոմերցիոն մրցաշարում: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողը: Մրցումներն անցել են Տոկիոյում, Գորգաձեն եզրափակիչում հաղթել է Մոնղոլիան ներկայացնող Թամավասիին:

2018-ին Լևան Գորգաձեն, հաղթելով կայսերական գավաթը, դարձավ պրոֆեսիոնալ սումոյի պատմության մեջ երրորդ եվրոպացին, ով կարողացել է նման նվաճում ունենալ:

Լուսանկարը՝ sputnik-georgia.ru-ի

Թողնել պատասխան