«ԱԱԾ»-ի հայտարարությունը

Հուլիսի 29-ի երեկոյան Երևանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ ԱԱԾ- ի կողմից ուժի գործադրումը արդրացված է ՀՀ օրենսդրությամբ և պայմանավորված՝ կյանքի և առողջության համար (ինչպես քաղաքացիների այնպես էլ իրավապահների) վտանգավոր պայմաններով: Հայտարարության մեջ նշված է, որ նախօրեին պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նշված բնակավայրի տների և այլ իրավապահների ուղղությամբ:
ԱԱԾ-ն զինված խմբի գործողությունները ահաբեկչություն է որակել՝ նշելով, որ նման գործողություններն այլևս չեն կարող որևէ կերպ հանդուրժվել: Հայտարարության մեջ կոչ է արվում նաև զինված խմբի անդամներին զենքը վայր դնել և առանց դիմադրության իշխանություններին հանձվել մինչև հուլիսի 30-ի ժամը 17.00-ն, հակառակ դեպքում ԱԱԾ-ն իրավունք է վերապահում առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել զինված անձանց:
Հայտարության մեջ զգուշացվում է նաև, որ առանց թույլտվության արգելափակված գոտի մուտք գործելու յուրաքանչյուր փորձ գնահատվել և գնահատվելու է որպես ահաբեկչության հանցակցություն, ուստի նման բոլոր անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»:

Թողնել պատասխան