Աբասթումանիում իրավիճակը կառավարելի է. Մղեբրիշվիլի

«Իրավիճակն ամբողջովին կառավարելի է»,- Աբասթումանիում բռնկված հրդեհի մասին  լրագրողների հետ զրույցում խոսելիս հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Ըստ նախարարի, չնայած շատ բարդ ռելիեֆին, կրակը բնակավայրերի ուղղությամբ չի տարածվում.

«Հրդեհի այլ ուղղություններով տարածումը նույնպես վերահսկողության տակ է: Այս փուլում հրդեհի հասցրած վնասի չափի մասին խոսելը դեռ շուտ է: Այրված անտառների տարածությունը կհաշվենք հրդեհն ամբողջովին տեղայնացնելուց հետո: Հրշեջ մեքենաները հնարավորություն ունեն  հասնել կրակի օջախներին: Մոտավորապես 3-ից 4 ժամում կմոտենան Թուրքիայից ուղարկված 2 ուղղաթիռը և Ուկրաինայից ուղարկված ինքնաթիռը, ևս 2 ուղղաթիռ սպասում ենք Ադրբեջանից»:

Մղեբրիշվիլին հավելել է, որ այս փուլում բանակի ներգրավվածության կարիքը չկա:

«Փորձում ենք տեղայնացման աշխատանքներում չընդգրկել կամավորներին, որպեսզի նրանք չխանգարեն մասնագետներին կրակի մարման գործում, այնուամենայնիվ, հարակից գյուղերի բնակիչները շատ ակտիվ են ներգրավված մարման գործընթացում»,- ասել է Մղեբրիշվիլին:

Թողնել պատասխան