Աբասթումանի հրդեհաշիջման աշխատանքներին հնարավոր է միանա նաև Ադրբեջանը

Աբասթումանիի  անտառում հրդեհի նոր օջախներ են գոյացել: Բռնկված հրդեհի տեղայնացման աշխատանքներում Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից բացի հնարավոր է ընդգրկվի նաև Ադրբեջանը:

Ինչպես Թուրքմենստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Ադրբեջանը պատրաստ է օդային օգնություն ցուցաբերել Վրաստանին` հրդեհի մարման աշխատանքներում:

«Աբասթումանի անտառում հրդեհի նոր օջախներ կան: Դրանք այնքան մեծ չեն, ինչպիսին Բորջոմիի անտառում էր: Երեկ երեկոյան ինձ զանգահարեց Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, նա առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, կարծում եմ ինքնաթիռն արդեն ճանապարհին է, ինչի համար նրան շատ շնորհակալ ենք: Մենք, հավանաբար, օգնություն կստանանք այսօր նաև Ադրբեջանից: Այսպիսի իրադարձությունների ժամանակ շատ կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան