Աբխազիայի տարածքում այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները հակասում են միջազգային նորմերին. Իրակլի Կոբախիձե

«Ոչ մի դեպքում, ոչ մի կերպ չեմ համարում Աբխազիայի տարածքում այսպես կոչված ընտրությունները լեգիտիմ»,- ըստ interpressnews պարբերականի` այսպես է արձագանքում խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:

Ինչպես նշել է Կոբախիձեն թեմային անդրադառնալիս` պաշտոնական Թբիլիսին գործում է միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն:

«Աբխազիայի տարածքում այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները հակասում են միջազգային նորմերին և սկզբունքներին, ուստի մենք չենք տա ոչ մի իրավական գնահատական: Ավելի ճիշտ, իրավական գնահատականն այն է, որ մենք ոչ մի կերպ այս ընտրությունները չենք համարում լեգիտիմ»-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նշենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մարտի 12-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման խորհրդարանի ընտրություններ: Բնակչությունը ցուցաբերել է 50% ակտիվություն: Արդյունքները պարզ կլինեն հաջորդ 7 օրվա ընթացքում:

Թողնել պատասխան