Աբխազիայում կարծում են, որ Եվրամիությունն իրենց հանդեպ փոխել է դիրքորոշումը

Ժնևյան բանակցությունների համանախագահները Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում են: Նրանք հանդիպել են Գալիի վարչական տարածքի ղեկավար Թեմուր Նադարիային և արտաքին գերատեսչության ղեկավար Դաուր Կովեին:

«Մենք ցանկանում էինք տեղում ծանոթանալ իրավիճակին: Ժնևում հաճախ ենք խոսում առկա իրավիճակի և այստեղի անվտանգության վերաբերյալ: Այդպիսով մենք ուրախ էինք, երբ Սուխումիի մեր գործընկերներն առաջարկեցին այցելել և տեղում տեսնել հսկիչ սահմանային անցակետերը»,- հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Եվրամիությունն Աբխազիայի վերաբերյալ փոխել է իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Հերբերտ Զալբերը մայիսի 17-ին ընտրությունները հաջողությամբ անցկացնելու համար շնորհավորել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովին:

Թողնել պատասխան