Ագրարային շուկաներում ստուգումներ են իրականացվում

Վրաստանի սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության վերահսկիչները ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի ագրարային շուկաներում:

Սննդի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվում մսամթերքի և կաթնամթերքի վաճառքով զբաղվող տաղավարներին: Ստուգումներն իրականացվում են  սանիտարահիգիենիկ, սննդի պահպանման և մատուցման պայմանների շուրջ:

Գործակալության փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ խախտումներ է գրանցվել 4 բիզնես օպերատորի մոտ: Տուգանվածներից  երկուսի մոտ գրանցվել են շատ կոպիտ խախտումներ, ինչի պատճառով նրանց արգելվել է գործունեություն ծավալել: Ստուգումներ են իրականացվել շուրջ 160 սննդամթերքի վաճառքի կետերում:

Փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան