Ջանելիձե․ Պետք է կանխարգելել ռուսական ագրեսիան

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ամբիոնից ասել է՝  եթե քայլեր չձեռնարկվեն, ռուսական ագրեսիան կկրկնվի այլ երկրներում ևս։ 

«Մենք բոլորս միասին տեսել ենք ագրեսիան Վրաստանում, այնուհետև՝ Ուկրաինայում, սակայն այն կարող է հասնել նաև այլ երկրներ, եթե դրա դեմ քայլեր չձեռնարկվեն», -ասել է Վրաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը ստեղծվել է, որպեսզի դադարեցնի հակամարտությունները, վերջ դնի պատերազմներին և խաղաղության հաստատի։

«Այսօր դժվարությամբ կարելի է գտնել մի տարածաշրջան, որը կանգնած չէ հակամարտությունների կամ անվտանգության մարտահրավերների առջեւ: Եվրոպայում առկա կոնֆլիկտները գրեթե միանման են․Հիմնականում խախտված է հարեւան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ջանելիձեն՝  նշելով, որ մենք վերադարձել ենք սպառնալիքի և ուժի օգտագործման քաղաքականությանը:

Ջանելիձեի խոսքով,  90-ականներին  սկիզբ առած հակամարտությունն իր գագաթնակետին է հասել 2008թ-ին,  երբ Ռուսաստանը ռազամական ինտերվենցիա  իրականացրեց՝ օկուպացնելով  Վրաստանի տարածքի մի մասը:

Վրաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից կարևորել  է նաև գլխավոր քարտուղարի (ՄԱԿ-ի) կողմից աշխարհում առկա հակամարտությունների վերաբերյալ  հաշվետվությունների ներկայացումը:

Թողնել պատասխան