Ադրբեջանի դատարանում ընթանում է Մուխթարլիի գործի քննումը

Ադրբեջանի դատարանն այսօր մեկնարկել է Թբիլիսիից անհետացած ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի քննումը:

Մուխթարլիի իրավունքների պաշտպանն ադրբեջանական դատարանի օբյեկտիվության հետ հույսեր չի կապում: Ինչպես հայտարարել է փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին, Մուխթարլիի դեմ մեղադրանքն անհիմն է:

Փաստաբանը հայտնել է, որ լրագրողի արդարությունն ապացուցելու նպատակով իրավապաշտպաններն արդեն դիմել են միջազգային մեխանիզմների:

«Այս մեղադրանքները հորինված են Մուխթարլիին բանտարկելու եւ նրա լրագրողական գործունեությունը խաթարելու նպատակով»,- հայտարարել է Արչիլ Չոփիկաշվիլին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, փողերի լվացման եւ սահմանապահներին հակադրվելու մեջ:

Թողնել պատասխան