Ադրբեջանի երկրաշարժը զգացվել է նաեւ Վրաստանում

Ադրբեջանում նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Վրաստանում: «Ինտերպրեսնյուս» լրատվականին սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնից տեղեկացրել են, որ Ադրբեջանում երկրաշարժը տեղի է ունեցել Վրաստանից 171 կմ հեռավորության վրա: Կենտրոնում չեն հստակեցրել, թե ինչ ուժգնությամբ է արձանագրվել երկրաշարժը Վրաստանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցումները երկու անգամ զգացվել են երկրի ողջ տարածքում: Երկրաշարժն արձանագրվել է տեղական ժամանակով 23:50-ին: Ադրբեջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով մի քանի շրջանում բնակելի տներ են ավերվել, վնասվել են էլեկտրալարեր, որոշ բնակավայրեր մնացել են առանց հոսանքի: Աղետի գոտում աշխատում են փրկարարների խմբեր: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չկա:

Թողնել պատասխան