Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի կայունության բանալին է․ Էրդողան

Opening of GA 72 2017 AM His Excellency Recep Tayyip Erdoğan, President of the Republic of Turkey

«Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը Հարավային Կովկասի կայունության բանալին է»,-ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում, հայատարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ պատճառով «պետք է լավագույնս աշխատենք Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները լուծելու ուղղությամբ»։ Հաղորդում է civil.ge-ն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում միասնաբար հանդես կգան։

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ՄԱԿ-ում ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին։

Թողնել պատասխան