Ադրբեջանում Վրաստանի քաղաքացիներ են վիրավորվել

Բաքվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է Վրաստանի 3 քաղաքացի: Միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոբուս և բեռնատար ավտոմեքենա: Ավտոբուսի 20 ուղևոր վիրավորվել է: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ վիրավորվածների մեջ կա Վրաստանի 3 քաղաքացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
«Փոխհյուպատոսը և ոստիկանության կցորդն անձամբ են հանդիպել վիրավորվածներին: Քաղաքացիները թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում» հայտարարել են նախարարությունից:
«Վիրավորվածները ազգությամբ ադրբեջանցիներ են»՝ գրում է «Frontnews» պարբերականը:

Թողնել պատասխան