Ադրբեջանցի լրագրողի գործը՝ խորհրդարանական ուժերի առճակատման պատճառ

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործը շարունակում է մնալ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության փախադարձ մեղադրանքների առարկա։ 

Ընդդիմությունը Վրաստանի Ներքին գործերի նախարարին խորհրդարան է հրավիրել, սակայն, առայժմ պատասխան չի ստացել:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը կարծում է՝  նախարարը խուսափում է հարցերից, քանի որ Աֆգան Մուխթարլիի առևանգմանը մասնակցել են նաև վրացական հատուկ ծառայությունների աշխատակիցները:

«Հայտնի է, որ սա ևս մեկ շոու է, որը պատրաստել է «Վրացական երազանք»-ը, այդ պատճառով բոլորը, այդ թվում նաև խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչերը լավ գիտեն, որ ադրբեջանցի լրագրողի առևանգմանը մասնակցել են նաև հատուկ ծառայությունները։ Դրա վառ ապացույցն այն է, որ արդեն տևական ժամանակ ոչ միայն չի ավարտվել հետաքննությունը, այլ նաև ոչնչացվել են ապացույցները»,- հայտարարել է կուսակցության անդամ Ակակի Մինաշվիլին:

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան»-ը ևս կոչ է անում  Ներքին գործերի նախարարին խորհրդարան ներկայանալ: Կուսակցության առաջնորդներն ասում են, որ ստեղծված իրավիճակում պաշտոնյաները պարտավոր են դա անել:

«Սա շատ ցավալի է, երբ կառավարությունը չի հարգում խորհրդարանին, իհարկե, նաև փոքրամասնությանը: Սա մի հարց է, որը մեծ վնաս է հասցրել մեր երկրին ու նրա ժողովրդավարությանը: Այդ պատճառով մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,- հայտարարել է կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն:

Թողնել պատասխան