«Ազատ դեմոկրատներ»-ը ունակ է ցանկացած սադրանքի համարժեք պատասխան տալ. Ալասանիա

«Ազատ դեմոկրատներ»-ը ունակ է  ցանկացած  սադրանքի  համարժեք պատասխան տալ»,-հայտարարել  է «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան:

«Ժողովուրդը  իրավունք ունի ընտրություն անելու անցյալի, ներկայի ու ապագայի միջև: «Վրացական երազանք»-ը  դա այսօրվա իրականությունն է, որին  ոչ ոք այլևս չի  ուզում:  «Միացյալ ազգային շարժում»-ը  դա անցյալն է,  որին մենք վերադառնալ նույնպես չենք ուզում: Մենք ուզում ենք ապագան միասին ստեղծենք, դրա  համար «Ազատ դեմոկրատներ»-ը հաղթելու ամենամեծ  շանսերն ունի»,-ասել է Ալասանիան՝ վստահեցնելով, որ տեր են կանգնելու կուսակցությանը տված յուրաքանչյուր ձայնին:

«Թող բոլորը վստահ լինեն,  բոլորի ձայները կպաշտպանվեն: Մենք  կհաղթենք.. »,-նշել է Ալասանիան:

Թողնել պատասխան