Ազարտային խաղերի համար տարիքային շեմը կփոխվի

Ազարտային խաղերի մասնակիցների տարիքային սահմանափակումը հնարավոր է աճի: Նման առաջարկ է արվել խորհրդարանում ստեղծված համապատասխան աշխատանքային խմբի նիստի ընթացքում։

Խումբը, որի կազմում են հասարակական կազմակերպությունների, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, քննարկում է էլեկտրոնային ազարտային խաղերի վերաբերյալ մշակված հայեցակարգը:

Պատգամավոր Լևան Գոգիչաշվիլին գտնում է, որ պետությունը պետք է մտածի ազարտային խաղերի հասանելիության հետ կապված տարիքային շեմը բարձրացնելու մասին:

«Պետք է մտածել տարիքային շեմի մասին: Այն չպետք է լինի 18 և 20 տարի: Ընդհանուր առմամբ, ասված է, որ սահմանափակումը հնարավոր է վերաբերի մինչև 21 տարեկան անձանց, չնայած, կարծում եմ, որ պետք է մտածենք շեմի բարձրացման մասին»- Հայտարարել է Գոգիչաշվիլին:

Թողնել պատասխան