«Ազգայիններ» շարժումը պահանջում է Վրաստանի նախագահի հրաժարականը

Ամուսնության հարցի վերաբերյալ հանրահավաք անցկացնելու նախաձեռնող խումբը նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսում:  Այս մասին «interpressnews» պարբերականին փոխանցել են  «էրովնուլեբի», թարգմանաբար   «Ազգայիններ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն:

Հիշեցնենք, որ  Վրաստանի ԿԸՀ-ն, ընդունելով «էրովնուլեբի»  շարժման կողմից ներկայացված ամուսնության  հանրաքվե անցկացնելու   մասին հայտը, օրերս այն ուղարկել էր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, ով,  սակայն,  հրաժարվել է հանրաքվե անցկացնելու առաջարկից, ասելով`  «առաջարկում ներկայացված ձևակերպումը ենթակա չէ հանրաքվեի»:

Օգօստոսի 10-ին «էրովնուլեբի» շարժման գրասենյակում կանցացվի նախաձեռնող խմբի հանդիպում, որտեղ կորոշվեն հետագա քայլերի ծրագիրը: «Այն կլինի արդյունավետ ու ծայրահեղ»,-հայտարարել են շարժման անդամները: Նրանք պահանջելում  են   Գիորգի Մարգվելաշվիլիի  հրաժարականը, նշելով, որ նա  ոչ լեգիտիմ նախագահ է:

Սանդրո Բրեգաձեի խոսքով, նպատակին  հասնելու համար կաշխատեն իրավական հնարավոր բոլոր  միջոցներով, ինչպես նաև բողոքի ցույցերով:

Թողնել պատասխան