Ազգային անվտանգության քարտուղարը քննարկում է կազմակերպել Թելավիում

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին Թելավիի պետական համալսարանում հանրային քննարկում է կազմակերպել «Վրաստանի ազգային անվտանգություն — միացյալ ազգային մոտեցում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են համալսարանի պրոֆեսորներ, դասախոսներ, ուսանողներ և Կախեթիում գործող հասարակական կազմակերպություններ:

Ելույթ ունեցողները խոսել են անվտանգության իրականացման հնարավորությունների և նպատակների մասին: Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները լսել են ազգային անվտանգության վերաբերյալ տեղի բնակչության կարծիքները:

Թողնել պատասխան