Ալասանիա. «Մենք ոչ մի քաղաքական ուժի չենք աջակցում»

«Միանշանակ տարանջատում եմ՝ իմ և «Ազատ դեմոկրատների» դիրքորոշումը, կուսակցության արդեն նախկին անդամների մոտեցումներից։ Նրանք «Վրացական երազանք»-ին աջակցելու նպատակ ունեն»,- այսպես է արձագանքել Իրակլի Ալասանիան «Ազատ դեմոկրատներ»-ի նախկին անդամների կողմից արված հայտարարությանը:

Ալասանիայի համաձայն, նրանք իրենց քաղաքական ճանապարհն են ընտրել, մինչդեռ կուսակցությունը («Ազատ դեմոկրատները») շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած արժեքներին «Մենք ոչ մի քաղաքական ուժի չենք աջակցում, բացի մեր թեկնածու՝ Թեյմուրազ Գափրինդաշվիլիից»,- հայտարարել է Իրակլի Ալասանիան:

Թողնել պատասխան