Ալավիձեն հանդիպել է Վահան Մարտիրոսյանին

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավաձեն առաջին տեղակալ Իրակլի Մատկավայի հետ հանդիպել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Այս մասին տեղեկացնում են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Զուրաբ Ալավիձեն հայաստանցի գործընկերոջը ծանոթացրել է տարբեր ոլորտներում նախատեսվող մասշտաբային ծրագրերին և խոսել վրաց-հայկական շինարարական կազմակերպությունների հաջող համագործակցության վերաբերյալ:

Հանդիպմանը կողմերը խոսել են երկու երկրների միջև առկա գործընկերային հարաբերությունների վերաբերյալ և քննարկվել է օրակարգային հարցեր: Ալավիձեն, Վրաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Վահան Մարտիրոսյանին՝ Բորջոմիի աղետի ժամանակ Հայաստանի ցուցաբերած օգնության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան