Ալեկո Էլիսաշվիլին գրանցվել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Անկուսակցական Ալեկո Էլիսաշվիլին ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվել է որպես Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու։

Էլիսաշվիլին վստահ է՝ ընտրողների շրջանում հավաքված ստորագրությունները հույս են տալիս, որ հոկտեմբերին ինքը կդառնա Թբիլիսիի քաղաքապետ:

«Երեկ երեկոյան, Վրաստանի ԿԸՀ-ը ինձ գրանցել է որպես Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու: Ինչպես հայտնի է, կարճ ժամկետում  պահանջեցին 10 հազար ստորագրություն, սակայն, մենք հավաքեցինք 20 հազար: Մենք մեր համաքաղաքացիների հետ հաղթելու ենք»,- հայտարարել է Էլիսաշվիլին:

Թողնել պատասխան