Ախալցիխեում պարզում են երեխաների թունավորման պատճառները

Վրաստանի հանրային առողջության կենտրոնն ու սննդամթերքի անվտանգության գործակալությունը պարզում են Ախալցիխեում երեխաների թունավորման պատճառները։ Հետաքննության արդյունքները պարզ կլինեն երեք օրից։

Պաշտոնական տեղեկությամբ՝ Ախալցիխեի բոլոր մանկապարտեզներից փորձաքննության են վերցվել ջրի և սննդի նմուշներ։ Այս փուլում մասնագետները մանկապարտեզներում վերահսկողության անհրաժեշտություն չեն տեսնում։ Շրջանառվող նախնական վարկածի համաձայն՝ որպես թունավորման պատճառ հավանական է համարվում ցրտահարությունից առաջացած վիրուսը։

Ախալցիխեում թունավորման ախտանիշով 68 դեպք է գրանցվել, երեխաներից 35-ը հիվանդանոց է տեղափոխվել։ «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 11 երեխա, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Նույն աղբյուրի տեղեկատվությամբ՝ տասնյակ երեխաներ մանկապարտեզ չեն այցելել․ Նրանց մոտ ևս նույն նշաններն են՝ սրտխառնոց, ցավեր որովայնի հատվածում և բարձր ջերմություն։

Թողնել պատասխան