Ախալքալաքի Խոսպիո գյուղում տոնել են «Գեորգոբան»

Այսօր Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղում նշվեց Վրաց ուղղափառ եկեղեցու տոներից մեկը՝ Գիորգոբան, որը Վրաստանի հովանավոր Սուրբ Գիորգի զորավարի օրն է։

Գիորգոբան, ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքում նշվում է մեծ շուքով ու սիրով։ Ախալքալաքում որպես կանոն տոնի հիմնական արարողակարգերը անցկացվում է Խոսպիո գյուղում, որտեղ էլ գտնվում է Սուրբ Գիորգի եկեղեցին։

Խոսպիո գյուղի ցուրտ ակումբում իրենց գեղեցիկ ու ջերմ պարային համարներով ներկաներին շնորհավորեցին և ուրախացրեցին Ախալքալաքի «Մուրջի» պարային համույթի սաները։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Թողնել պատասխան