Ակմամեդ Իմամկուլիև․ Կղիզիլ-Աջլո գյուղի մի քանի ընտանիք են ներխուժել հատուկ ջոկատայիններ, կան ձերբակալվածներ

«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածու, Ակմամեդ Իմամկուլիևի փոխանցմամբ, այսօր՝ հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան, Մարնեուլիի շրջանի Կղիզիլ-Աջլո գյուղում 7 մարդ է ձերբակալվել:

Ինչպես «interpressnews» պարբերականին Իմամկուլիևն է ասել, ձերբակալվածների տներում կոտրել են կահույքը, ծեծի են ենթարկել անձինք, որոնք որեւէ կապ չեն ունեցել հոկտեմբերի 8-ին Կիզիլ-Աջլոյում տեղի ունեցած իրադարձությունների հետ: «Սա տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Պատճառը չեմ կարող ասել: Իրենք էլ բան չեն ասում: Մենք իրավաբանների ենք սպասում, որոնք կպարզեն, թե ինչու են ձեռբակալվել այս անձինք: Ենթադրում եմ, որ նպատակը վախեցնելն է:Սա հատուկ գործողություն չէ, այն մեծամասամբ հանրության շրջանում վախի մթնոլորտ տարածելու նպատակ է ունեցել, քանի որ գիտեն, որ Մարնեուլիի մունիցիպալիտետում լինելու է ընտրությունների 2-րդ փուլ եւ 36-րդ ընտրատարածքում հնարավոր է ես հաղթեմ։ Այդ իսկ պատճառով «Վրացական երազանք»-ը կիրառում է նման մեթոդներ»,- հայտարարել է Իմամկուլիևը:

Թողնել պատասխան