Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածի դատական նիստերը կանցկացվեն դռնփակ

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվածի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ։ Առաջարկն արել է դատախազությունը։

Երկրի դատախազությունը նշում է, որ ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածը անձը Ռուսաստանի քաղաքացի է, ում 17 տարվա ազատազրկում է սպառնում։

Մեղադրյալի փաստաբանը հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում էր դիմել դատական գործընթացը փակ ռեժիմով անցկացնելու խնդրանքով: Փոխանցում է «ipn.ge»-ն:

Թողնել պատասխան