Աղմուկ Թբիլիսիի քաղաքապետարանում․ ՄԱՇ-ի պատգամավորներին թույլ չեն տվել մասնակցել նիստին

Թբիլիսիի քաղաքապետարանում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել, երբ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները «Միացյալ ազգային շարժման» պատգամավորներին թույլ չեն տվել մասնակցել մայրաքաղաքի կառավարման նիստին։

Հանդիպումների դահլիճի դուռը բացել են միայն այն ժամանակ, երբ Կախա Կալաձեն ավարտել է հանրային հայտարարությունը և հեռուստատեսությունների նկարահանող խմբերը հեռացել են դահլիճից։

«Պատգամավորի մանդատը թույլ է տալիս մասնակցել քաղաքի կառավարման նիստերին, Կախա Կալաձեն մտածում է, թե մայրաքաղաքի նիստերի դահլիճը Միլանի հանդերձարանն է, հետևաբար, անվտանգության աշխատակիցները մեզ թույլ չտվեցին ներս մտնել։ Հատուկ երեք հարց քննարկելու համար եկել էինք երեք պատգամավորներով», — ասել է ՄԱՇ անդամ Լևան Խաբեիշվիլին։

Թողնել պատասխան