Բաթումին պատրաստվում է Ամանորին

Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքը պատրաստվում է Ամանորին: «News.ge» լրատվականի փոխանցմամբ, քաղաքի գլխավոր  տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 25-ին, այդ օրվանից կմեկնարկեն նաև տոնական միջոցառումները։  Մեկ շաբաթվա ընթացքում բաթումցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ ամանորյա զարդարանք ստացած Եվրոպայի հրապարակում կազմակերպվող տեղական և արտասահմանյան երաժշտական խմբերի կատարումներին: Կներկայանան Groovephonics,  Saund Lab, Sea Side, Strowberry  filds, Fourth Season, Black sea, Scool Band,  Geoplanet  և այլ խմբեր:

Դեկտեմբերի 29-ին Բաթումիի հանդիսատեսին կներկայանա Նիազ Դիասամնիձեն և 33Ա խումբը, հունվարի 2-ին քաղաքի գլխավոր բեմում կերգի «Գամոուվալի մդգոմարեոբա»-ն («Անխուսափելի իրավիճակ»):

Երեխաներին այդ օրերին կզվարճացնեն կրկեսի դերասանները: Ամանորյա միջոցառումների շրջանակներում Եվրոպայի հրապարակը կհյուրընկալի գինու և պանրի փառատոններ:

Տոնական միջոցառումները Բաթումիում կշարունակվեն մինչև հունվարի 2-ը:

Թողնել պատասխան