Ամանորյա համերգներ կկազմակերպվեն նաև Թբիլիսիի արվարձաններում

Գալիք նոր տարին Թբիլիսիում կլինի ամենայուրահատուկն ու ամենաժողովրդականը: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Քաղաքապետի խոսքով՝  մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը Թբիլիսիի լուսավորման ողջ համակարգի  հետ կմիանան դեկտեմբերի 15-ին:

«Վստահ եմ, որ Թբիլիսիի բոլոր քաղաքացիներին մեր պատրաստած անակնկալները կուրախացնեն: Նոր տարին  ասոցացվում է հրաշքի հետ, այդ իսկ պատճառով մանուկները սրտատրոփ սպասում են այդ օրվան: Այս տարվա նոր տարին լինելու է ոչ միայն ամենայուրահատուկը, այլ նաև ամենաժողովրդականը: Առաջին անգամ  գլխավոր միջոցառումները կանցկացվեն նաև Թբիլիսիի արվարձաններում: Մեր խմբի որոշմամբ՝ գլխավոր երեք համերգները տեղի կունենան Գլդանիում, Սամգորիում և Հին Թբիլիսիում»,- նշել է քաղաքապետը:

Կալալձեի խոսքով՝  դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի ամբողջ մասշտաբով ամանորյա տարբեր միջոցառումներ կիրականացվեն:

Փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան