Վրաստանի դպրոցներում աշակերտների պայուսակները ստուգում են

Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ տոնական այս շրջանում դպրոցներում աշակերտների պայուսակները ստուգվում են՝ պայթուցիկներ ու հրավառության սարքեր թույլ չտալու համար։

«Աշակերտների պայուսակները ստուգվում են, որպեսզի նրանք դպրոց չբերեն պայթուցիկ սարքեր: Ստուգումներ տեղի են ունեցել  նաև անցյալ տարի,  դա նորմալ երևույթ է»,-  հայտարարել է Չխենկելին՝ արձագանքելով վաղ առավոտյան տարածված տեղեկատվությանը, ըստ որի, դպրոցներում անվտանգության աշխատակիցները ստուգում են աշակերտների պայուսակները։

Թբիլիսիի մի քանի դպրոցների  աշակերտներ «interpressnews.ge»-ին ասել են, որ անվտանգության աշխատակիցները ստուգում են 8-ից 12-րդ դասարանների աշակերտների պայուսակները:

Թողնել պատասխան