Անդառնալին մարդկային կորուստներն են. Նարմանիա

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ծաղկեպսակ է դրել երկու տարի առաջ հունիսի 13-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվածների հուշահամալիրին:

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները կանգնած են ավերիչ ջրհեղեղից տուժած բոլոր ընտանիքների կողքին:

«2 տարի է անցել հունիսի 13-ի աղետից: Մենք հիշեցինք այն մարդկանց, ովքեր մահացել են այդ օրը, մենք կիսում են նրանց ընտանիքների ցավը: Անդառնալին մարդկային կորուստներն են, մնացածն ամբողջովին վերկանգնվել է: Պետք է հիշենք այս մարդկանց՝  ամեն տարի հունիսի 13-ին գալով այստեղ»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Թողնել պատասխան