Վրաստանում առավել հաճախ կեղծվում են 1 լարիանոց մետաղադրամները

Վրաստանում առավել  հաճախ  կեղծվում են 1 լարի անվանական արժեքներով մետաղադրամները:

Վրաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականի ընթացքում կեղծ թղթադրամների իրացման 5 հազար 200,  մեկ լարիանոց մետաղադրամների 15 հազար 600 դեպք է գրանցվել:

Մետաղադրամներից հետո Վրաստանում առավել հաճախ կեղծվում են 20 և 50 լարիանոց թղթադրամները: Առավել հազվադեպ են հանդիպում  2 լարի անվանական արժեքով մետաղադրամների և 5 լարիանոց թղթադրամների կեղծման դեպքեր:

Ըստ Կենտրոնական բանկի զեկույցի՝  2016 թվականին Վրաստանում գրանցվել է կեղծ դոլարի  իրացման 407, եվրոյի՝ 116 դեպք:

Թողնել պատասխան