Ամեն ինչ լավ է լինելու. TBC բանկի դիտորդական խորհրդի նախագահ

Վրաստանի  TBC բանկի դիտորդական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն, դեկտեմբերի 20-ին անդրադառնալով  լարիի արժեզրկման հարցին, նշել է, որ 2017-ը  երկրի տնտեսության համար հաջող տարի է լինելու:

«Մտածում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու: Մենք շատ դրական ենք տրամադրված»,-Խազարաձեի խոսքերն է մեջբերում «frontnews.ge»-ն:

«2017-ին լուրջ առաջընթաց ենք ակնկալում: Բազմաթիվ  ծրագրեր են առաջ քաշվել, որոնք բավականին խոստումնալից են: Եվս մեկ անգամ կցանկանայի վստահեցնել, որ կայունություն և  առաջընթաց է սպասվում»,-հայտարարել է երկրի գլխավոր դրամատան  դիտորդական խորհրդի ղեկավարը:

Անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի, վարկային գործընթացները պետք է իրականցվեն միայն ազգային տարադրամով, Խազարաձեն իր գոհունակությունն է հայտնել. «Սա շատ լավ է ինչպես ողջ տնտեսության, այնպես էլ  լարիի զարգացման համար: Մենք պետք է սկսենք մտածել  լարիով: Սա շահավետ է հատկապես մարդկանց այն ստվար հատվածի համար, որն  աշխատավարձ է ստանում լարիով. Նա այլևս չի մտածի փոխարժեքի տատանման մասին»:

Թողնել պատասխան