ԱՄՆ-ի Սենատը Վրաստանին վերաբերող բանաձև է ընդունել

ԱՄՆ-ի Սենատը բանաձեւ է ընդունել`  Վարշավայի գագաթաժողովի եւ ԱՄՆ-ի կողմից Դաշինքի ապագա աջակցության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, Սենատի կողմից ընդունված բանաձեւում հստակեցվում է «Միջազգային գործողություններում Վրաստանից զոհված մարտիկների ներդրումը, պաշտպանության ոլորտի ֆինանսավորման կարեւոր ռեսուրսները»:

Բանաձեւում ընդգծվում է «ՆԱՏՕ-Վրաստան հիմնարար միջոցառումների փաթեթի» կարեւորությունը`  երկրի կայունության եւ պաշտպանական հնարավորությունների զարգացման տեսանկյունից: Նշվում է նաեւ, որ «ՆԱՏՕ-Վրաստան միասնական զորավարժությունների եւ գնահատման կենտրոնի» դերը Վրաստանի եւ դաշինքի անդամների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանն է ուղղված:  Բանաձեւում խոսվում է նաեւ Վրաստանի օկուպացված տարածքներից, որտեղ մասնավորապես ասվում է, թե 2014 թվականին Ռուսաստանի դաշնության կողմից Ուկրաինա ներխուժելու արդյունքում`  Ռուսաստանի կողմից Վրաստանի`  Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շրջանների ապօրինի վերահսկման տարածքներին ավելացել է Ղրիմը:

Թողնել պատասխան