ԱՄՆ-ի փոխնախագահը կժամանի Վրաստան

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով Վրաստան կժամանի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Հուլիսի 31-ին, ժամը 19:00-ին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում  տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը: ԱՄՆ-ի փոխնախագահը  տիկնոջ հետ Կվիրիկաշվիլիի կողմից հրավիրված են պաշտոնական ընթրիքի: Օգոստոսի 1-ին, ժամը 10:15-ին կառավարության շենքում տեղի կունենա վարչապետի և փոխնախագահի հանդիպումը, որին կհաջորդի մամուլի համար համատեղ հայտարարությունը: Նույն օրը 15:15-ին հյուրը կհանդիպի Վրաստանում անցկացվող ավանդական «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակից զինվորականներին: Այցը կավարտվի օգոստոսի 1-ին, Փենսը կմեկնի 16:00-ին:

Թողնել պատասխան