ԱՄՆ-ն դադարեցրել է ՌԴ-ի տարածքում ամերիկյան վիզաների տրամադրումը

Օգոստոսի 23-ից ԱՄՆ-ն սառեցնում է Ռուսաստանի Դաշնության տարածքում ամերիկյան մուտքի արտոնագրերի տրամադրումը: 

«Կապված Ռուսաստանի կողմից ԱՄՆ դիվանագիտական առաքելության անդամների թվի նվազեցման հետ, ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը ՌԴ-ի ողջ  տարածքում կասեցվում է, պրոցեսը կվերականգնվի սեպտեմբերին՝ միայն Մոսկվայում, իսկ հյուպատոսություններում վիզաների տրամադրումը դադարեցվում է անորոշ ժամկետներով: Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան դիվանագետների թիվը չի ավելանա»,-հաղորդում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջը: Դիվանագիտական առաքելությունից պարզաբանում են, որ  նախապես նշանակված հարցազրույցները չեղյալ կհայտարարվեն, իսկ նրանք, ովքեր արդեն վիզայի ձևակերպման համար փաստաթղթեր են հանձնել, կտեղեկացվեն, որ կարող են վերանշանակել հարցազրույցը:

Սանկտ-Պետերբուրգում հյուպատոսարանը և դեսպանատունն այլևս դիմումներ չեն ընդունի նաև Բելառուսի քաղաքացիներից: Բացի այդ, հյուպատոսարանը չի վերադարձնի վիզայի համար դիմած քաղաքացիների մուծած գումարները: Նշվում է նաև, որ դրանք գործող են համարվում մուծման պահից մեկ տարի ժամկետով: Վճարած գումարները հնարավոր չի լինի օգտագործել ՌԴ-ի սահմաններից դուրս ԱՄՆ-ի դիվանագիտական ներակայացուցչություններում վիզայի համար դիմելու դեպքում: Սրա հետ մեկտեղ դիվանագիտական առաքելությունները կշարունակեն ԱՄՆ քաղաքացիներին  ծառայություններ մատուցել:

Թողնել պատասխան