ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանի պաշտպանության ամրապնդմանը

2017 թվականին Վրաստանը Միացյալ նահանգներից կարևոր օգնություն է սպասում: ԱՄՆ-ի 2017 թվականի ռազմական բյուջեում արդեն իսկ հատուկ գլուխ կա, որտեղ խոսք է գնում Վրաստանին աջակցելու մասին: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ ներկայացված ծրագրին կողմ է քվեարկել ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 375 անդամ: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Վրաստանի պաշպանության ունակությունների ամրապնդմանը:

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ առայժմ պարզ չէ, թե որքան գումար է հատկացվելու, սակայն մոտ ապագայում Թբիլիսիում ակնկալում են ԱՄՆ-ի պաշտպանության պետքարտուղարի տեղակալին, ով վրացական կողմի հետ պետք է համաձայնեցնի որոշ հարցեր: Իշխող թիմում հաստատել են, որ պաշտպանության պետնախարարի տեղակալը այն անձն է լինելու, ով Վրաստանի կառավարությունից կոնկրետ հաղորդագրություններ կտանի ԱՄՆ:

Թողնել պատասխան