ԱՄՆ-ն 10 տարի հրաժարվել է Վրաստանին հակատանկային համալիր տրամադրել․ Իզորիա

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն 10 տարի շարունակ հրաժարվում էր Վրաստանին «Ջավելին» հակատանկային համալիր տրամադրել։
Իզորիան խորհրդարանի լսումների ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն գնահատել է միայն 2017 թվականին իրականացված բարեփոխումները՝ համաձայնելով «Ջավելին» մատակարարել:
«Անցած 10 տարիներին մենք դիմում էինք «Ջավելին» համակարգեր ստանալու համար, չնայած գիտակցում էինք առկա որոշ հանգամանքները, որոնց պատճառով ամեն տարի մերժում էին:  2017 թվականի մարտին դիմեցինք ամերիկյան կողմին, նրանք գնահատեցին Վրաստանում  իրականացված բարեփոխումները։ Վրաց-ամերիկյան հարաբերությունները, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտում նոր փուլ է թևակոխել: ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցում ենք»,-հայտարարել է Իզորիան:

Թողնել պատասխան