ԱՄՆ-ն 250 հազար դոլար կհատկացնի Վրաստանում անչափահասների հանցագործությունների դեմ պայքարի համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի իրավապահ համակարգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը պատրաստվում է հատկացնել 250 հազար ԱՄՆ դոլար Վրաստանում անչափահասների հանցագործությունների դեմ պայքարի համար: Տեղեկացնում է apsny.ge լրատվականը:

Ըստ պետդեպատամենտի տեղեկատվության՝ անչափահասների հանցագործությունների պայքարի համար կկիրառվի նոր՝ «այլընտրանքային արդարադատության» մեթոդաբանությունը, որը ներառում է նաև դասընթացներ ոստիկանների համար:

Հատկանշական է, որ Վրաստանն անվտանգության տեսանկյունից աշխարհի մասշտաբով առաջին տեղերում է:

Թողնել պատասխան