ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ռուսաստանի գործողությունները դատապարտող օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որով ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Եվրոպայում, այդ թվում՝ նաև Վրաստանում, իրականացված/ընթացիկ գործողությունները:
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն օրենսդրական մակարդակով:
«ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծի, որով դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրոպայի և Եվրասիայի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Ուկրաինայում իրականացված/ընթացիկ գործողությունները, միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների խախտման, Վրաստանի շրջանների ապօրինի օկուպացիան, 2008 թվականին ստանձնած պարտավորությունները չկատարելը:
Օրինագիծը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի դեմ իրականացված և ընթացիկ ագրեսիվ գործողությունները և կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք: Օրինագիծը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից 2018-2019 թվականների համար 250 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել, որը կօգտագործվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրների, նաև Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված/ընթացիկ գործողությունները կանխելու համար:
Նշված օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո, 90 օրվա ընթացքում, ԱՄՆ պետքարտուղարը պետք է աշխատանքային խումբ ստեղծի, որպեսզի կառավարի  Ռուսաստանի ազդեցությունը և դիմադրի Ռուսաստանի ապակառուցողական գործողություններին:
Հաջորդ փուլում վերոնշյալ օրինագիծը քվեարկության կդրվի ԱՄՆ Սենատի լիագումար նիստին»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան