Ամոթալի է ժամանակակից աշխարհում այսպես կոչված սահմաններ դնելը. Յան Կելի

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի՝Յան Կելիի խոսքերով` ժամանակակից աշխարհում ամոթալի է այսպես կոչված սահմաններ դնելը: Դեսպանը  նկատի ունի  Վրաստանի կողմից չվերահսկվող` Ցխինվալիի կողմից վարչական սահմանի փակումը:

«Ամոթալի է ժամանակակից աշխարհում այպես կոչված սահմաններ դնելը: Մենք չենք ընդունում(ճանաչում) այդ սահմանները» — Նշել է դեսպանը:

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալին օգոստոսի 25-ին փակել է վարչական սահմանը: Ինչպես հայտնել է պետական անվտանգության կոմիտեն, սահմանի հատումն  արգելվել է ժամը 20:00-ից:

Որպես պատճառ ներկայացնում են անվտանգության միջոցների հզորացումը`  կապված  «Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության օրվա ճանաչման հետ»:

Վարչական սահմանը կվերաբացվի օգոստոսի 27-ին,  ժամը 07:00-ից:

Թողնել պատասխան