Զուրաբ ժվանիան կդառնար 54 տարեկան

Դեկտեմբերի 9-ին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան կդառնար 54 տարեկան:  Ժվանիայի ընտանիքի անդամների հետ «Դիդուբեի հասարակական գործիչների պանթեոն» է  այցելել  նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան Վրաստանի նախկին իշխանությունների վարկածի համաձայն, 2005 թվականի փետրվարին մահացել է գազի թունավորումից։ Երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկի, Վարդերի հեղափոխության ընթացքում Միխեիլ Սահակաշվիլիի զինակցի մահը Վրաստանի նորագույն պատմության առավել հակասական դրվագներից է։

Ժվանիայի ընտանիքի անդամները համաձայն չեն մահվան մասին պաշտոնական վարկածի հետ: Հանգուցյալ վարչապետի եղբայրը` Գիորգի Ժվանիան, բազմիցս է հայտարարել նախկին իշխանությունների` մասնավորապես նախագահ Միխեիլ Սահահակաշվիլիի` Ժվանիայի մահվան մեջ հնարավոր մասնակցության մասին։

Թողնել պատասխան