Այսօր կորոշվի 2017-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիրը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին կկայանա Լևոն Արոնյանի եզրափակիչ փուլի վերջին՝ 5-րդ  հանդիպումը չինացի Լիրեն Դինգի հետ: Թայ-բրեյք՝ սահմանափակ ժամանակում արագ խաղից հետո պարզ կդառնա, թե ով է 2017 թվականի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիրը։

Հիշեցնենք՝ ավարտին է մոտենում Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի առաջնությունը: Սեպտեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի կունենա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։

Թողնել պատասխան