Այսօր Բրյուսելում կստորագրվի Վրաստանի համար ազատ մուտքի համաձայնագիրը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկա կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման համաձայնագրի ստորագրմանը Եվրախորհրդարանում: Կառավարության ղեկավարը Բրյուսելում է: Ստորագրման արարողությունից հետո Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Անտոնիո Տայանիի հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Եվրամիության խորհուրդը հաստատեց Վրաստանի համար շենգենյան գոտու մուտքի ազատականացման վերջնական  փոփոխված տարբերակը: Մի քանի օրից որոոշումը կգրանցվի Եվրամիության պաշտոնական մատյանում և հրապարակումից հետո 20-օրյա ժամկետում Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց մուտքի վիզայի, կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ:

Թողնել պատասխան