«Անանուն» կտավը վաճառվել է ռեկորդային գնով

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վաճառել է հոլանդացի նկարիչ Վիլեմ դե Կունինգի «Առանց անվան xxv» նկարը՝ 61 միլին եվրո արժողությամբ: Կտավը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում:
«Apsny.ge»-ին, հղվելով volkskrant.nl հոլանդական պարբերականին, տեղեկացնում է, որ կտավը վաճառվել է նախնական գնահատվածից երկու անգամ թանկ: Կտավի գնորդը հայտնի չէ, նա գնել է այն հեռախոսի միջոցով: Սա ռեկորդային գին է, որը վճարվել է աճուրդում՝ հեղինակի կտավների համար: Նա իր կյանքի մեծ մասը ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում: Նախկին ռեկորդը 37 մլն եվրո է: Քունինգի նկարներից մեկը, նախորդ տարի վաճառվել է 279 մլն դոլարով: Այն իրականացվել է մասնավոր:

Հայաստանյան մամուլի փոխանցմամբ՝  «Առանց անվան xxv»-ը Կունիգի նկարած բոլոր գրծերից ամենամեծն է, դրա չափը կազմում է 140×150 սանտիմետր:

Թողնել պատասխան