Անձրևը դժվարանցանելի է դարձրել Թբիլիսիի փողոցները

Թբիլիսիում մոտ 40 րոպե տեղացած հորդառատ անձրևը դժվարանցանելի է դարձրել քաղաքի կենտրոնական և ծայրամասային հատվածները:

Հեղեղվել են փողոցները, դժվարացել է մարդկանց տեղաշարժը, ավտոճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել: Խնդիրներ են առաջացել հատկապես Սաբուրթալոյի և Ազատության հրապարակի շրջակայքում, Հերոսների հրապարակում, Նուցուբիձե փողոցում, Արդարադատության տան տարածքում, Հավլաբարիի մետրոյի հարևանությամբ, Ռուսթավելիի պողոտայում, Մթացմինդայում:

Շրջակա միջավայրի պահպանության  ազգային գործակալության տեղեկատվության համաձայն` Վրաստանում մոտակա օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում, անձրևային եղանակը կպահպանվի բոլոր տարածաշրջաններում: Բարձր լեռնային շրջաններում նույնիսկ հնարավոր են  ձյան տեսքով տեղումներ:  Առաջիկա օրերին մեծ է նաև քամու հավանականությունը:

 

 

 

Թողնել պատասխան