Ապօրինի ծառահատում Թբիլիսիում

Թբիլիսիի Թամարաշվիլի 13 փողոցում անհայտ անձինք ծառ են կտրել: Տեղեկացնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը՝ փոխանցելով, որ ցանկապատ տարածքը պատկանում է «Դոմուս» շինարարական ընկերությանը։ Վերջինս հիշյալ հարցով որևէ մեկնաբանություն չի արել:

Պահակների խոսքով, անհայտ անձինք առանց քաղաքապետարանի համապատասխան թույլատվության չէին կարող մուտք գործել տարածք: Տեղի բնակիչները ողջ գիշերվա ընթացքում, երբ ծառահատում էր իրականացվում, փողոցում են եղել։ Բնակիչները հեռուստաընկերության հետ զրույցում ասել են, որ ևս 20 ծառի հատում է ծրագրված:

Քաղաքապետարանից հայտարարել են, որ կանաչապատման ծառայությունը ծառ հատելու իրավունք չի տվել: Ապօրինի ծառահատման հարցով ՆԳՆ-ում գործ է հարուցվել:

Թողնել պատասխան