Աջարիայում կարմրուկով հիվանդացողների թվաքանակն աճել է

Միայն հունվարին  Աջարիայում կարմրուկով հիվանդացության 35 դեպք է գրանցվել: Հաղորդվում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է: Աջարիայի հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոնից հայտնում են, որ գրանցված դեպքերի հետ կապված սրացումներ չկան, սակայն անհրաժեշտ  է հիշել ժամանակին արվող պատվաստումների կարևորության մասին:

«Եթե յուրաքանչյուր տարի մենք գրանցում են 3-5 դեպք, ապա հիմա միայն հունվարին ավելի քան երեք տասնյակ դեպք ենք արձանագրել: Կարմրուկն, ինչպես հայտնի է պատվաստման ենթակա է մեկ և հինգ տարեկան հասակում, հիշեցնում ենք, որ  այս հիվանդության կանխարգելման միակ միջոցը պատվաստանյութն է»,-ասել է հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Նինո Նիժարաձեն:

Կարմրուկը ամենավարակիչ հիվանդություններից է համարվում: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ խոսելու, հազալու, փռշտալու ժամանակ:  Մեկ անգամ վարակվելուց հետո առողջացողների մոտ իմունիտետ է ձեռք բերվում ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդությունն ուղեկցվում է 38-40 ջերմաստիճանով, թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, չոր հազով, հարբուխով, ավելի ուշ հայտնվում է ցանը:

Թողնել պատասխան