Առաջին ասուլիսը Իվանիշվիլիի տեքստով. ՄԱՇ-ի պատասխանը կուսակցությունը լքածներին

«Առաջին իսկ ասուլիսում խոսեցին Իվանիշվիլիին հատուկ տեքստով»,— այսպես է գնահատել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան՝ կուսակցությունից հեռացած անդամների հայտարարությունները:

«Հարգում ենք նրանց կարծիքը: Գնացողը գնաց, ուղղակի անսպասելի էր և անհանգստացած եմ, որ առաջին իսկ ասուլիսը անցակցրին Իվանիշվիլիի ոճով»,- հայտարարել է Մելիան:

Կուսակցությունի հեռացած անդամների հայտարարություններին արձագանքել է նաև «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայում գտնվող Միխեիլ Սահակաշվիլին:

«Միացյալ ազգային շարժում»-ից հայտնել են, որ չնայած ամեն ինչին, կուսակցությունը կշարունակի սովորական աշխատանքը և կպատրատստվի հունվարի 20-ի համագումարին:

Լրագորղների հետ զրույցում մեկնաբանություններ են արել նաև կուսակցության այլ անդամներ: Զազա Բիբիլաշվիլիի խոսքերով, կուսակցությունը ժողովրդական կլինի և պայքարող:

«Մեզ համար որևէ մինիմալիստական նպատակներ ընդունելի չեն: Մենք կպայքարենք միայն հաղթանակի համար: Ուղղակի այսօր Վրաստանում ևս մեկ կուսակցություն ավելացավ, որի հիմնական նպատակը Միշային (Միխեիլ Սահակաշվիլիին) հայհոյելն է»,- հայտարարել է Բիբիլաշվիլին:

Սահակաշվիլիի իշխանության տարիներին Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նիկա Ռուռուն իր հերթին վստահեցրել է. «Միակ իրական պայքարող ուժը «Միացյալ ազգային շարժումն» է, որն այս օրվանից հետո միայն ու միայն կհզորանա Կուսակցությունն էլ ավելի մոտ կլինի ժողովրդին»:

Նուգզար Ծիկլաուրին կուսակցության պառակտման համար մեղադրում է Թբիլիսիի նախկին քաղաքապետ, օրերս ազատության վերադարձած Գիգի Ուգուլավային:

«Բացվեց բանտի դռները, իսկ մինչ այդ Ուգուլավան ապակառուցողական նամակ էր հրապարակել, ինչով գլախվորեց «Միացյալ ազգային շարժման» պառակտումը: Կարծում եմ, որ Գիգի Ուգուլավայի նամակը առաջինն էր, սկզիբ դրեց այս ամենին»,- հայտարարել է Ծիկլաուրին:

«Մենք ականատես ենք նրան, որ որոշ մարդկանց խումբ արհեստականորեն փորձում է ձեռք բերել ժողովրդի աջակցությունը: Նրանց դա չհաջողվեց և քանի որ փոքրամասնություն էին, որոշեցին պայքարի փոխարեն դուրս գալ կուսակցությունից»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման մեկ այլ անդամ Նինո Կալանդաձեն:

Ակակի Մինաշվիլիի կարծիքով,  կուսակցությունից դուրս եկածների թիրախը Միխեիլ Սահակաշվիլին է:

«Բիձինա Իվանիշվիլիի փոխարեն, ով երկիրը նման վատ դրության մեջ է գցել, այժմ նրանց թիրախը Միխեիլ Սահակաշվիլին ու իրենց նախկին թիմակիցներն են լինելու»,- հայտարարել է նա:

Կուսակցության մեկ այլ անդամ Ռոման Գոցիրիձեի խոսքերով, «Միացյալ ազգային շարժում»-ը կշարունակի պայքարը և դրա համար կօգտագործի բոլոր միջոցները, այդ թվում նաև խորհրդարանն ու փողոցային պայքարը:

Թողնել պատասխան